«Բարության Խորհրդանիշ» ՀԿ-ն՝ երիտասարդների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին

– Պարո՛ն Մեսրոպյան, որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է «Բարության Խորհրդանիշ» հասարակական կազմակերպությունը։ Ի՞նչ ծրագրեր է այն իրականացրել երիտասարդների զարգացմանն ու ներուժի բացահայտմանն ուղղված։

-Կազմակերպությունը գործում է 2021 թվականի շուրջ 5 տար «Բարության Խորհրդանիշ» ՀԿ-ն երիտասարդների զարգացման և ներուժի բացահայտմանն ուղղված իր ծրագրերն իրականացնում է 4 հիմնական ուղղություններով.
• Կրթական և անձնային աճ – Օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) դասընթացներ, դասապատրաստումներ, ինչպես նաև սիրողական պարի խմբակներ, որոնք զարգացնում են երիտասարդների գիտելիքներն ու ստեղծագործական ունակությունները։
• Ինտերակտիվ և թիմային ճամբարներ – Ամառային բակային ճամբարներ, ինտելեկտուալ քվեստեր, որոնք նպաստում են առաջնորդության, տրամաբանության և թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը։
• Կամավորություն Երիտասարդների ներգրավում ծրագրերի կազմակերպչական աշխատանքներում (ջոկատավարներ, հրահանգիչներ), դասապատրաստման խմբակներում ներգրավվածություն ինչպես նաև բնապահպանական ու համայնքային ակցիաներում, ինչը տալիս է գործնական փորձ և ձևավորում պատասխանատու և բանիմաց քաղաքացիներ։

– Ի՞նչն եք առավել կարևորում թիմային աշխատանքում, և ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում թիմը ձևավորելիս։

– Թիմային աշխատանքում առավել կարևորում եմ փոխադարձ հարգանքն ու վստահությունը, բաց և ազնիվ հաղորդակցությունը, ինչպես նաև ընդհանուր նպատակի շուրջ պատասխանատվության ստանձնումը: Երբ թիմի յուրաքանչյուր անդամ զգում է, որ իր ներդրումն ու գաղափարները գնահատված են, ձևավորվում է առողջ, մոտիվացնող և արդյունավետ աշխատանքային միջավայր:

– Ովքե՞ր կարող են կամավորագրվել կազմակերպությանը, և ի՞նչ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն կարող են ձեռք բերել կամավորները։

-Կազմակերպությունում կամավորությունը բաց հարթակ է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են իրենց էներգիան, գիտելիքներն ու ժամանակը ներդնել համայնքային զարգացման և սերունդների դաստիարակության գործում: Կարող են դիմել 14 տարեկանից սկսած բոլոր այն անձիք ովքեր ցանկանում են ունենալ անձնային աճ, ինչպես նաև ցանկանում են ներդրում ունենալ համայնքային զարգացման մեջ։

– Ձեր իրականացրած նախաձեռնություններից ո՞րն եք առանձնացնում որպես առավել հաջողված և ինչո՞ւ։ Ի՞նչ արդյունքներ է այն տվել։

– Առավել հաջողված նախաձեռնությունը «Բարության Ճամբար» բակային ամառային ճամբարների ծրագիրն է, որը հետագայում հիմք դարձավ «Ակունք» զարգացման կենտրոնի ստեղծման համար։ Այն ապահովեց ոչ միայն երեխաների ու երիտասարդների ոչ ֆորմալ կրթությունն ու ակտիվ ժամանցը, այլև ստեղծեց մշտական հարթակ, որտեղ տեղի երիտասարդները կարող են ամենօրյա ռեժիմով զարգացնել իրենց հմտությունները կամավորագրվել և իրականացնել նոր գաղափարներ:

– Ի՞նչ ծրագրեր ու նախաձեռնություններ եք նախատեսում առաջիկայում, և ո՞ր համայնքներում եք պատրաստվում իրականացնել դրանք։ Ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծեն դրանք երիտասարդների համար։

– Առաջիկայում «Բարության Խորհրդանիշ» ՀԿ-ն նախատեսում է իրականացնել մի շարք ընդգրկուն ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված համայնքային կյանքի աշխուժացմանն ու երիտասարդների ու երեխաների զարգացմանը:Ամանորյա տոնական միջոցառում փոքրիկների համար, «Բարության Ճամբար 2027» ամառային բակային ճամբար, «Ակունք» զարգացման կենտրոնի ընդլայնում և արդիականացում։Այս նախաձեռնությունները երիտասարդների համար կբացեն մի շարք կարևոր դռներ գործնական փորձառություն և առաջնորդություն, անվճար ինքնազարգացում և տաղանդների բացահայտում, ապահով և մոտիվացնող միջավայր։

Անաստասիյա Հարությունյան

Share This