Սարգիս Բեգոյանը ազատ ոճի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր

ԱՄՆ-ի Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ Բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Բեգոյանը։

Երրորդ տեղի համար գոտեմարտում նա 14-9 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում։

57 կգ քաշային Արման Հարությունյանը հաղթեց 1/8-ում 10-8, քառորդ եզրափակչում՝ 5-4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ու այսօր կգոտեմարտի բրոնզի համար։

Share This