Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանը օժանդակած անձինք կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության վերաբերյալ։
ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացը առանձնապես խոշոր չափով թմրամիջոցի մաքսանենգ տեղափոխում է կատարել և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիներ վերցրել են այն ու տեղադրել ավտոմեքենայում։ Խուզարկությամբ հայտնաբերվել են 69.34 կգ «Մարիխուանա»-ով փաթեթներ։
Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 393-րդ և 46-399-րդ հոդվածների 3-րդ մասի 2-րդ կետերով։ Նրանք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է։
