Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության չեմպիոն

ՌԴ Չելյաբինսկում ընթացող Ռուսաստանի ազգային առաջնությունում գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոն։

Երկու ծրագրերի հանրագումարով Ադելյան մրցավարներից ստացել է 246,53 միավոր և մրցաշարում զբաղեցրել առաջին տեղը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սոֆյա Մուրավյովան (239,40), երրորդը՝ Կամիլա Վալիևան (237,99):

16-ամյա Ադելյա Պետրոսյանը մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանն է։

 

Share This