«Բոլորին արդեն պարզ է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս ուկրաինական պատերազմից. ուկրաինական աղբյուր
Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններն ուկրաինական աղբյուրին թույլ են տվել նման գնահատական հնչեցնել.
«Բոլորին արդեն պարզ է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս ուկրաինական պատերազմից, և դա անում է հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ փորձում է ձեռք բերված նպատակների պատրանք ստեղծել։ Ուկրաինայի համար կորեական կամ ֆիննական սցենարը մեզ մոտ վաղուց էր մշակվել, բայց հենց հիմա սկսել են ակտիվորեն պարտադրել մեր երկրին։ Նախագահի աշխատակազմը վաղուց է հասկացել միտումները, սակայն փորձում է շրջել իրավիճակը՝ օգտագործելով ԱՄՆ ընտրական ուղին իր օգտին:
Այս պահին ուղեղային կոնտրոններում արդեն ձևավորվել է Ուկրաինայի «հաղթանակի պատկերը», մնում է միայն Արևմուտքում հասարակական կարծիք ձևավորել և նախագահի աշխատակազմով անցնել։ Ֆինլանդիայի կամ Կորեայի ձևաչափով տարածքներ զիջելը օպտիմալ է Արևմուտքի համար, ինչը նշանակում է, որ ժամանակի հարց է, երբ այս պատմությունը դառնա հիմնականը Ուկրաինայում:
Բայց նաեւ մեծ հարց է` Ռուսաստանը կընդունի՞ այդ տարբերակը: Մոսկվան պարզ գիտակցում է, որ Վաշինգտոնն ամենժամյա ռեժիմով ավելի ու ավելի է խրվում Մերձավոր Արեւելք կոչված մեծ ճահիճը: Իսկ դա այն ասիճան վտանգավոր է, որ ուկրաինական բեռն ուսերին ունենալով, Վաշինգտոնը հաստատ կխորտակվի այդ ճահճի մեջ: Մնում է` հնարավորինս շուտ այդ բեռից ազատվել, եւ այդ դեպքում Մոսկվան ամենեւին էլ ամերիկյան ծագումով խաղաղության պայմանագիր Ուկրաինայի հետ կնքելու կարիք ամենեւին էլ չունի. մի փոքր էլ կսպասի, եւ հաստատ ԱՄՆ-ն կմտածի միայն Աֆղանստանի օրինակով ինքնաթիռ նստելու եւ Կիեւից գլխապատառ փախչելու մասին: Զելենսկուն կտանե՞ն հետները. սա բացարձակ հետաքրքիր չէ ռուսներին: Եթե չտանեն, նրա հարցերը ուկրաինացիներն են անմիջապես լուծելու: Այն, նրան փոխարինողի հետ էլ Մոսկվան կնստի սեղանի շուրջ»:
