Իսկ մնացածը հեքիաթներ են մանկապարտեզի բալիկների համար
Իրականում աշխարհը կույր չէ, ավելին` լավ տեսնում է, լավ լսում է, ու լավ էլ հասկանում է։
Պարզապես աշխարհը, որին այնքան հղում ենք կատարում, իր շահերն է սպասարկում ու ոչինչ ավելին։
Էն, որ ասում են այսինչ կամ այնինչ արժեքներ, դրանց պաշտպանություն և այլն, դրանք ընդամենը soft power (փափուկ ուժ)-ի ռեսուրսներ են, որոնցով պետք է գրավեն «խեղճ ու կրակ հալածյալներին»:
Աշխարհը միշտ հաշվի է նստել ու հաշվի կնստի միայն ուժեղի հետ, ուժով իր իրավունքները պաշտպանողի հետ։ Իսկ թույլին կշոյի հանուն իր շահերի իսկ հետո` որպես մատաղացու գառ սեղանին կքաշի։
Ուրեմն զենք և զինավարժություն, ահա’ մեր փրկությունը, ահա’ մեր դիվանագիտության ամենահուսալի հենասյունը։
Իսկ մնացածը հեքիաթներ են մանկապարտեզի բալիկների համար։
