Նման արշավներ մեկ էլ իմ դեմ ադրբեջանցիների կողմից են կազմակերպվում

Իշխանական ֆեյքերի չդադարող արշավն իմ հանրային գործունեության դեմ միայն մի բան է ապացուցում, իրենք ամեն ինչ անում են, որ հայ հանրությունը չիմանա, թե ինչ դիսկուրսներ են ծավալվում Ադրբեջանում, ինչպես է Ադրբեջանը հայատյաց, ագրեսիվ քարոզ անում պետական մակարդակով։ Ինչպես է մեր երկիրը կոչում “Արևմտյան Ադրբեջան”, ու նշում, որ Արցախից հետո թիրախավորելու են Սյունիքը։ Իմ ներկայացրած փաստերը խանգարում են “խաղաղասիրական” քարոզին ու հանրությանը խաբելու ծրագրին։
Նման արշավներ մեկ էլ իմ դեմ ադրբեջանցիների կողմից են կազմակերպվում, քանի որ իրենց ռևանշիստ բռնապետի խոսքերն օգտագործում եմ իրենց դեմ։
Ես շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում թե’ մեր հանրությանը, թե միջազգայիններին ներկայացնել, թե ինչպիսին է Ադրբեջանն իրականում։
Վիրավորանք ու հայհոյանք պարունակող բոլոր մեկնաբանությունները` ում էլ դրանք ուղղված լինեն, ջնջվելու են իմ էջից ու արգելափակվելու։
Share This