Եթե աշխարհի թիվ մեկ գերհզոր պետության նախաձեռնությամբ պատժվեն մեղավորները, ես կդառնամ թիվ մեկ արևմտամետ վիլսոնասերը․ Քեռյան Բլոգոսֆերա 28 Հունիս, 2023 14:41

Վաշինգտոնում Բլինքենի նախագահությամբ ընթանում է եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը.

«Դրան զուգահեռ լարվում է իրավիճակը ճակատում, Արցախի հայկական ուժերը տալիս են չորսը զոհ:

Եթե այժմ անմիջապես այդ զոհերի պատճառների հարցը դրվի սեղանին և աշխարհի թիվ մեկ գերհզոր պետության նախաձեռնությամբ պատժվեն մեղավորները, ես կդառնամ թիվ մեկ արևմտամետ վիլսոնասերը: Մնամ սպասումներով»:

Share This