Հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում

«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը տեղեկացնում է․

«Սիրելի բարեկամներ,
Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը հետևյալ հասցեներով`

-Աջափնյակ
Ա․Սարգսյան փ․5

– Ավան
Խուդյակով փ․222

– Արաբկիր
Ն․Զարյան 27 (կբացվի հունիսի 30-ին)

-Դավիթաշեն
Դավիթաշեն 3-րդ թաղ, 23/1

– Էրեբունի
Սասունցի Դավիթ փ․87

– Կենտրոն
Տերյան 44

– Մալաթիա-Սեբաստիա
Սեբաստիաի փ․32

– Նոր-նորք
Գայի պողոտա 19

– Նորք-Մարաշ
Ա․ Արմենակյանի փ․272

– Նուբարաշեն
Նուբարաշենի 9-րդ փ․4

– Շենգավիթ
Գ․ Նժդեհի փ․ 26

– Քանաքեռ-Զեյթուն
Դ․ Անհաղթի փ․ 11

Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Ստորագրել կարելի է այս կետերից յուրաքանչյուրում, ձեր գրանցման վայրը էական չի:

Ստորագրահավաքը իրականացնում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00:

Հայաստանի մարզերում «Հայաքվե»-ի ստորագրահավաքի հասցեները կհայտարարենք լրացուցիչ, մոտ օրերս մի շարք մարզկենտրոններում ևս կգործարկվեն ստորագրահավաքի կետեր:
Սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ հարազատներով, բարեկամներով և ընկերներով, միասին մենք ուժ ենք»։

Share This