Արգիշտիի արձանագրությունը Շիրակում կամ Ղանլիջայի բևեռագիրը
Արգիշտիի արձանագրությունը Շիրակում կամ Ղանլիջայի բևեռագիրը
Մարմաշեն գյուղից հարավ` ձորի քարափի մի բնական ժայռի վրա, Արգիշտի I արքան թողել է քառատող սեպագիր արձանագրություն, որը պատմական գրականության մեջ հայտնի է «Ղանլիջայի բևեռագիր» անունով. Խալդի (աստծո) մեծությամբ Արգիշտին ասում է.
«Նվաճեցի (ես) Էրիախի (ցեղի) երկիրը
նվաճեցի Իրդանիունի (քաղաքը) մինչև Իշկիգուլու (երկիրը)»
Ըստ ուսումնասիրողների` հիշատակվող «Էրիախի (ցեղի) երկիրը» Շիրակի դաշտն է, իսկ «Իրդանիունի (քաղաքը)»` նրա վարչական կենտրոնը:
Լուսանկարը` Левон Боссоян-ի:
