Հոռոմոսի վանք․ միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոններից
Հոռոմոսի վանք․ միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոններից
Մի քանի օր առաջ այս գեղատեսիլ վայրում էինք, հայ-թուրքական սահմանին։ Հնարավորություն ունեցա հնարավորինս մոտիկից լուսանկարել Հոռոմոսի վանական համալիրը։
Հոռոմոսը վանական համալիր է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի սահմանին)։ Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ քառորդում, Հայոց թագավոր Աբաս Բագրատունու (929–953) օրոք։
Հոռոմոսի վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոններից։ Այդտեղ է կրթվել ու գրչության արվեստով զբաղվել 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի կեսի գրիչ և մանրանկարիչ Մխիթար Անեցին։
