Բուդդայական տաճարում տեղադրվել են հսկա ոսկե սեռական օրգաններ՝ ի պատիվ «կյանքի ծագման»

Թայլանդական բուդդայականները ոսկե կուռքի պաշտամունքը նոր մակարդակի են հասցրել՝ տեղադրելով հսկա ոսկեզօծ հեշտոցի քանդակը, որը վերջերս կանաչ լույս է ստացել իշխանությունների կողմից որոշ աննշան փոփոխություններից հետո:

«Մենք արարողություններ ենք անցկացնում այստեղ՝ դժբախտությունների դեմ բուժումներ ապահովելու համար»,-Viral Press-ին ասել է Նաովարատկոտչապորն Սիմետավոնգի ստեղծողը՝ խոսելով Նախոն Ռաչասիմա նահանգի անսովոր բուդդայական տաճարի վայրի մասին:

Բուդդայական միանձնուհին, որը հայտնի է որպես Մայր Բրահմին, անպարկեշտ արձան է կառուցել, որպեսզի կանայք կարողանան բարձրացնել իրենց պտղաբերությունը, ինչպես նաեւ քավել «մեղավոր» արարքները, ինչպիսին է աբորտը:

ваг.jpg (85 KB)

Ուղեկցող կադրերը ցույց են տալիս 4 ոտնաչափ բարձրությամբ ոսկեգույն հեշտոցը՝ շրջապատված ութ փոքր վուլվաներով: Պտղաբերության քանդակը հսկում է յոթ գլխանի քարե օձը, որը նստած է մոտակա մանգոյի ծառի տակ:

Երկրպագուները նաեւ կանգնեցրել են համապատասխան ոսկեգույն առնանդամ՝ շրջապատված ութ փոքր ֆալուսներով՝ լրացնելով ոսկեզօծ հեշտոցի կուռքը:

Այս պաշտամունքի վայրի ժողովրդականությունը կտրուկ աճել է․ հավատարիմ հետեւորդները ուխտագնացություններ են կատարում ամբողջ աշխարհից՝ աղոթելու հաջողության, պտղաբերության, գեղեցկության համար:

пени.jpg (92 KB)

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հարգենք սեռական օրգանները, քանի որ դրանք ներկայացնում են աշխարհի կյանքի եւ առատության աղբյուրը», – ասել է մայր Բրահմանը,-«Սրա մեջ տարօրինակ կամ արտառոց ոչինչ չկա»։

«Մենք ցանկանում ենք, որ սրբավայրը համապատասխանի բարոյական չափանիշներին»,-ասում է տեղական խորհրդի նախագահ Կանաչոն Սիջարոենը,-«Մենք հրամայել ենք հեռացնել ցուցանակները, որոնք կարող են գռեհիկ լինել»:

Նա հավելել է, որ իրենք նաեւ ստիպված են եղել տեղափոխել բուդդայական մեծ արձանը, որը գտնվում է առնանդամի եւ հեշտոցի քանդակների միջեւ, քանի որ անհարգալից է այն տեղադրել «սեռական օրգաններին» այդքան մոտ:

Share This