Համատեղ մեծամասշտաբ զորավարժություններ են անցկացնում
ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ գործընկերները սկսել են մեծամասշտաբ համատեղ զորավարժություններ Ալբանիայում եւ Բալկանյան այլ երկրներում։ Զորավարժությունները տեւելու են երկու շաբաթ։ Նմատակը զինվորական ստորաբաժանումների արագ արձագանքման, բազմազգ զորակազմերում արագ կազմակերպման եւ այլ կարողությունների եւ հմտությունների ստուգումն է։ Զորավարժությունները կոչվում են DEFENDER 23, որին կմասնակցեն ավելի քան 9 հազար զինվորականներ, որից 2,8 հազարը ամերիկացի զինվորականներ, մնացածը՝ բուլղար, խորվաթ, կոսովացի, չեռնոգորցի, մակեդոնացի, սլովեն զինվորականներ։
