Դիմաշն իր ծննդյան օրը երկրպագուների համար անակնկալ է նախատեսում
Ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենն իր ծննդյան օրը՝ մայիսի 24-ին, անակնկալ է պատրաստում երկրպագուների համար։
Երգիչն իր Instagram-ի միջոցով հայտարարել է «Օմիր» (կյանք) նոր տեսահոլովակի թողարկման մասին։ Նրա խոսքով՝ հոլովակը նվիրվելու է իր երկրպագուներին, ովքեր ոգեշնչում ու մոտիվացնում են իրեն։
Հիշեցնենք, որ այժմ Դիմաշը շրջագայում է իր Stranger շոուով, որի հաջորդ կանգառը Կուալա Լումպուրն է՝ հունիսի 24-ին: Շրջագայության առաջին համերգը երգիչն ունեցել է Հայաստանում։ Համերգին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից երգչի երկրպագուները եկել էին Երեւան
