Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անկլավների ու ՀՀ տարածքով միջանցքի մասին կետ է եղել, չեմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Այո, նոյեմբերի 9-ի եռակողմում եղել է կետ, որ մենք հանել ենք ու ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի, կետերից մեկը վերաբերել է անկլավներին, 2-րդը՝ ՀՀ տարածքով միջանցքին:

Ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եղել են գործընկերներ, ովքեր իր այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի․

«Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, որովհետև, եթե այդպես լիներ, «շատ մարդիկ շատ բաներ  խոսելու ոչ մի տարբերակ ուղղակի չէին ունենա»:

Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբն ասել է, թե  «անկլավներով ստորագրի»:

«Ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի»,- հավելեց նա:

Share This