Հայ մեծանուն երգիչ, երգահան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 99 տարեկան
Հայ մեծանուն երգիչ, երգահան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 99 տարեկան: Օրվա առիթով քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, ծաղկիներ դրեցին ֆրանսահայ անվանի շանսոնյեի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծանուն հայորդու հիշատակին:
Ողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակում հնչելու են Շառլ Ազնավուրի երգերը, Գյումրու համայնքապետարանն արդեն պատրաստվում է 2024 թվականի՝ մեծ շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
