«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան իր կարծիքն է հայտնել Ղրիմի ապագայի մասին

Ղրիմից թաթարական ծագմամբ ուկրաինացի երգչուհի, «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան իր կարծիքն է հայտնել Ղրիմի ապագայի մասին։ Այս մասին նա խոսել է Bombardier-ին տված հարցազրույցում։

Նրա համոզմամբ՝ առաջիկայում թերակղզին կվերադառնա Ուկրաինայի կազմ։ Միաժամանակ նա հավելել է, որ պատերազմի սկզբում Ղրիմի թեման սկսել էր մոռացվել, սակայն այժմ ամեն ինչ այլ է։

«Ես կարող եմ խոսել միայն իմ փոխարեն: Ես տեսնում եմ այս վերադարձը որպես շատ ակնհայտ, շատ արագ, և ես դա միշտ տեսել եմ: Ինձ համար Ղրիմի՝ ուկրաինական լինելու հարցը երբեք չի ծագել», – ասել է նա:

Այս համատեքստում Ջամալան նաև նշել է վերջերս տեղի ունեցածխ զրույցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ 2022 թվականի դեկտեմբերին Քենեդիի կենտրոնի մրցանակաբաշխությանը այցելության ժամանակ: Նա նշել է, որ քաղաքական գործիչը իրեն անձամբ է խոստում տվել, որ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ։

«Երբ հանդիպեցի նախագահին, ասացի, որ Կիևից եմ: Ասացի, որ իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար և ասել, որ չլքեն մեզ։  Ես նրան ասացի, որ մեծ է Ղրիմը վերադարձնելու ցանկությունը, քանի որ ես արդեն հինգորերոդ սերնդի ներկայացուցիչն եմ, որը ստիպված է փախնել ռուսական ագրեսիայից: Ասացի, որ Ղրիմի թաթարական ծագման ուկրաինուհի եմ: Նա փաթաթվեց ինձ ու ասաց, որ մենք ամեն ինչ կվերադարձնենք: Փաստորեն, ինձ ամնձանմբ Բայդենն է դա խոսացել, ընտիր ամփոփել է երգչուհին։

Share This