45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հուլիսի 15-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 12 հասցեի մոտ, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տաբատն ամբողջովին իջեցրած պառկած է նստարանին։
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ուկրաինայի քաղաքացի 45-ամյա Վոլոդիմիր Պիդկուիկոն։
Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման վայր։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
