20 միլիարդ դրամից ավելի՝ ճանապարհների նորոգման, դպրոցական ճանապարհների և շինարարական պարտավորությունների կատարման նպատակով
ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 15,65 մլրդ դրամ հատկացվեց հանրապետական, միջպետական և տեղական նշանակության ճանապարհների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, վերանորոգման և տեխնիկական ծառայությունների ձեռքբերման համար։
Եվս 3,7 մլրդ դրամ հատկացվեց 76,4կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման համար և 1,6 միլիարդ դրամ՝ 10,6կմ երկարությամբ կլաստերային դպրոցների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման համար։
Կառավարության ընդունած մեկ այլ որոշման համաձայն էլ ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվեց 1,261,121.7 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
Ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի նկուղային տարածքը և հողամասն ամրացվեց ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։
