2 տարեկան երեխան փրկել է մոր կյանքը

Անգլիական Պուլ քաղաքում երկու տարեկան աղջնակը փրկել է մոր կյանքը արագ արձագանքման շնորհիվ։ Դեռեւս թոթովախոս աղջնակը, կարողացել է «Ֆեյսբուքի» միջոցով զանգ կատարել եւ օգնություն կանչել։ Այս մասին հայտնում է Bournemouth Daily Echo-ն։ Քսանութամյա Սամանտա Միզենի մոտ սկսվել է ունեցած հիվանդության սրացում։ Կինը ուշագնաց է եղել։ Տանը եղել են նրա երկու տարեկան աղջիկ երեխան՝ Սոֆյան եւ չորս տարեկան որդին՝ Իտանը։ Սոֆյան արագ վերցրել է մոր սմարթֆոնը եւ կարողացել զանգահարել տատիկին եւ օգնություն կանչել։ Իր հերթին տատիկը ահազանգել է շտապ բուժօգնության ծառայությանը։ Այսպես էլ երեխան փրկել է մոր կյանքը։ Բժիշկները կնոջ մոտ հայտնաբերել են աղիքային սուր բորբոքում եւ հոսպիտալացրել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )