ՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչը

ՖԻՖԱ-ն չունի Աշխարհի առաջնության եզրափակիչը հետաձգելու ծրագրեր՝ չնայած Կանադայում անտառային հրդեհների հետևանքով առաջացած սմոգին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, Բլումբերգը դա հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իսպանիայի և Արգենտինայի միջև հանդիպումը կայանալու է կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։ ԱՄՆ-ի եղանակի կանխատեսման կենտրոնի կանխատեսողների գնահատմամբ՝ թեև շաբաթ օրը տարածաշրջանում ծուխը կարող է ուժգնանալ, մինչև կիրակի իրավիճակը կբարելավվի։

Share This