Ռուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային ու տնտեսական կապերի հաստատմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։
Լավրովը ընդգծեց, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լիարժեք ու համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020 և 2022 թվականների եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա։ Նա հավելեց, որ Մոսկվան պատրաստ է օգնել կապերի ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում։
