<<Զվարթնոց>>օդանավակայանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող աշխատանքները շարունակվում են
«
Զվարթնոց» օդանավակայանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու վերահսկողական աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով։ Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս աշխատանքներն անձամբ վերահսկում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Տեսչական մարմնի թիմն օդանավակայանում ջերմաչափում է երկիր մուտք գործող բոլոր անձանց, զննում նրանց մոտ կասկածելի ախտանշանների առկայությունը։
Հռոմից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հատուկ չվերթի օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14-օրյա ժամկետով։
