Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելու
Օգոստոսի 4-ի ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 22:00-ը կդադարեցվի գազամատակարարումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հասցեներում։
Օգոստոսի 5-ին անջատումներ կլինեն Մալաթիա-Սեբաստիայում (մինչև օգոստոսի 6-ը՝ 20:00), Գեղարքունիքում՝ Ճամբարակում (մինչև օգոստոսի 6-ը՝ 18:00) և Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերում (մինչև 19:00), ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավանում ու Վանաձորում, Երևանի Կենտրոնում (մինչև 18:00–21:00)։
Օգոստոսի 6-ի ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 18:00-ը անջատումներ կլինեն Երևանի Էրեբունիում, իսկ նույն օրը՝ 10:00–18:00՝ Արաբկիրում, 10:00–21:00՝ Վանաձորում և Ստեփանավանում։
