Փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով թույլատրող նախագիծը:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։

Նախագծով առաջարկվում է թույլատել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղորայք` յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար ամիսը ոչ ավելի, քան մեկ անգամ: Դեղորայքի քանակը սահմանելու է կառավարությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )