Փաշինյանի բանաստեղծության մեջ ամենասարսափելին․․․

Մեծերի գործերն եմ կարդում ազատության, պայքարի մասին։ Սքանչելի՜ են։ Ինչու՞ են այդ գործերը տարիներ շարունակ ապրել, ոգևորել, հուզել ժողովրդին, որովհետև այդ պայքարը, ազատության տենչը ուղղված է եղել թշնամուն։
Ո՞վ մինչև հիմա անգիր չի հիշում Միքայել Նալբանդյանի տողերը․
-Ազատությո՜ւն, – գոչեցի, –
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Ավելի քան վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր բառը, նախադասությունը, իմիտացիոն բանաստեղծությունը կուղղվի իր դեմ։ Քանի որ դրանց մեջ շաղախված են Հայաստանը երկու մասի բաժանելու՝ Նոր և Հին Հայաստան ազգակործան գաղափարը։ Դրանց նեջ շաղախված են ազգը սև ու սպիտակի բաժանելու կործանիչ արշավը։ Դրանց մեջ շաղախված են հայը հայի դեմ հանելու բաժանարարությունը։ Կա իր Նոր Հայաստանը, որտեղ յուրայիններն են, իսկ այլախոհները հռչակվում են հակահեղափոխական, հակազգային տարր։
Նիկոլ Փաշինյան
Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:
Ո՞վ է հրոսակը։ Հա՞յ է։ Նման բան մեր Մեծերը միայն թշնամուն էին ասում։ Ահեղ սարսափը ո՞րն է։ Ահա թե ինչու տողերն անարյուն են , անգույն, անթրթիռ, անհույզ․․․ Մանավանդ, երբ իրական թշնամին «չոքած է մեր բկին», մեր Տան վրա, ինքը տան մեջ է թշնամի փնտրում, պառակտում միասնական ուժը։ Սա իհարկե, սարսափելի է, բայց Փաշինյանի բանաստեղծության մեջ կա մի բան, որ ամենասարսափելին է․
Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանն այս հաղթանակը, ազատությունը իրենն է համարում՝
Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի․․․
Գոնե ասեր՝
Ազատությանը Այո եմ ասում,
Ժողովուրդը՛ս է նվաճել քանզի․․․
Այդքանից հետո դե եկ ու հավատա՝ նրա սին բառամիասնությանը՝
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Այս բառերի վրա երևի ազգի կեսից ավելին տխուր ժպտում է՝ ի՜նչ բորբ, հպարտ, միասնական։ Մենք բորբ չենք, որբ ենք, միացյալ չենք, պառակտված ենք․․․ Պառակտված, ատելությամբ լցված, «իրար միս ենք ուտում»։
Վարչապետի պաշտոնն էլ, իր ազատության նման, երևի ինքն է նվաճել՝ Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի․․․
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բանաստեղծություն է հրապարակել.
«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )