Փաշինյանը մնում է իրեն հավատարիմ՝ մարդկանց շահագործել եւ հեռացնել, երբ սպառվել են
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Աջափնյակի թաղապետ Գեւորգ Բաբայանը, ով հայտնվել էր սկանդալային պատմության կիզակետում, հրաժեշտ է տալիս իր պաշտոնին: Ըստ պարբերականի հաղորդման, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը, բոլորովին վերջերս հրապարակել էր սականդալային մի տեսանյութ ՝Աջափնյակի թաղապետի 150 հազար դոլարանոց տան վերաբերյալ, ինչպես նաեւ հարց էր բարձրացրել Ֆուչիկի փողոցի վերանորգման աշխատանքների հետ կապված՝ հարցադրում անելով, թե ինչպես են իրականացվել այդ տենդերները՝ շինարարությունն իրականացնելու համար: Սա ինչ խոսք բավական հետաքրքիր զարգացում է։ Հենց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի օրը նման հնարավոր որոշումը խոսում է այն մասին, որ իշխող թիմը տագնապած է եւ որոշել է իր թաղապետին “ժերտվա” տալ՝ դեմքը փրկելու համար։ Սա նաեւ ապացուցում է մի հետաքրքիր սկզբունք, որը կիրառում է Փաշինյանը․ “Մավրը կատարեց իր գործը, մավրը պետք է հեռանա”։
