Տիտան սուզանավի կործանման վայրում հայտնաբերվել են «ենթադրյալ մարդկային մնացորդներ»
ԱՄՆ առափնյա պահպանությունը Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացրել է «Տիտան» բատիսկաֆի բեկորները, ինչպես նաև, հավանաբար, մարդկային մնացորդները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը ծովի հատակից հանել է կործանված «Տիտան» սուզանավի բեկորներն ու իրեղեն ապացույցները, – նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի բուժաշխատողները կկատարեն վերլուծություն վթարի վայրից հայտնաբերված մարդկային մնացորդների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։
Միջադեպը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Ջեյսոն Նոյբաուերը նշել է, որ «դեռևս պետք է զգալի աշխատանք կատարվի՝ հասկանալու համար «Տիտան»-ի ողբերգական մահվան պատճառ դարձած գործոնները, որպեսզի ապագայում նման ողբերգական դեպք տեղի չունենա։

