Տեր-Պետրոսյանը չհարգեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը․ ձևականությունների կարիք այլևս չի տեսնում
Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էին գալիս հասարակական քաղաքական տարբեր գործիչներ՝ հարգելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը։
Հետաքրքիր է, որ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու այդպես էլ չեկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա համար, ըստ ամենայնի այդ իրադարձություններն այլևս արժեք չունեն, քանի որ արդեն իշխանության է թիմ, որը իր հիմնական խաղաքարտն է համարում Մարտի 1-ի իրադարձությունները։ Տեր-Պետրոսյանն այլևս չի կարողանում քաղաքական նպատակների համար օգտագործել այդ ողբերգությունը և ձևականությունների հետևից չի ընկնում։
