Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները բուռն քննարկումների թեմա են։ Իշխանությունը դրանք ներկայացնում է որպես տեխնիկական վրիպակներ, սակայն թերթը պնդում է, որ «սխալ» թվերը կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ արդյունքների վրա։

Ըստ հրապարակման, «տեխնիկական սխալների» հիմնական հարվածի տակ է «Բարգավաճ Հայաստան»-ը. մի քանի տասնյակ ձայների տարբերությամբ փորձ է արվում կուսակցությանը դուրս թողնել խորհրդարանից, ինչն փոխում է ապագա խորհրդարանի կոնֆիգուրացիան։ Թերթը կասկածի տակ է դնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմությունը։

Share This