Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ հայ-ռուսական լարվածությունը դուրս է եկել հայտարարությունների տիրույթից և վերածվել տնտեսական ճնշումների, որոնք հարվածում են ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես ընտրական գործընթացների ֆոնին։ Ըստ թերթի, Մոսկվան կիրառում է պատժիչ լծակներ՝ կանխելու իշխանության և Նիկոլ Փաշինյանի «վերարտադրությունը»։

Թերթը նշում է Վերին Լարսում մաքսային խստացումները, սանիտարական արգելքները և արտահանման արհեստական սահմանափակումները, որոնցից առավելապես տուժում են գյուղատնտեսներն ու մանր ու միջին բիզնեսը։ «Փաստ»-ի գնահատմամբ, սա սոցիալական ծանր հետևանքների ռիսկ է ստեղծում։

«Փաստ»-ը կոչ է անում իշխանություններին արագ լուծել ԵԱՏՄ-ով պայմանավորված հարցերը, իրավական հարթակում պաշտպանել արտադրողների շահերը և ձևավորել հակաճգնաժամային աջակցություն։ Միևնույն ժամանակ, թերթը հորդորում է Ռուսաստանին չլուծել քաղաքական խնդիրները ՀՀ քաղաքացիների հաշվին և որոնել կառուցողական լուծումներ։

Share This