Վստրեչի Ապերի մայրը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց
Շտապ օգնության մեքենան քիչ առաջ հիվանդանոց տեղափոխեց Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» մորը՝ Ելենա Վարդանյանին։ Այս լուրը NEWS.am-ին հայտնել է Վարդանյանի մտերիմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության ծառայողները գտնվում են Վարդանյանի տանը։ Քննիչները փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին ներկայացրին տան խուզարկություն իրականացնելու որոշումը։
Նշենք, որ գործողություններին ներկա է նաեւ Էրեբունու բաժնի ոստիկանապետը։
