Վլադիմիր Պուտինը տեղափոխել է Հաղթանակի շքերթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի շքերթը չի կայանա մայիսի 9-ին։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հաղթանակի օրը հենց մայիսի 9-ին է և ոչ մի այլ օր, և այդ օրը բոլոր ընտանիքներում հարգանքի տուրք է մատուցվելու ի պատիվ վետերանների։ Նա նաև հավելել է, որ կառավարությունը կանի ամեն ինչ որպեսզի վետերանները զգան իրենց հոգատարությունն ու երախտագիտությունը։
Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի օրը կհայտնեն ավելի ուշ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )