Վեհափառի դատական նիստից առաջ հավատացյալները գալիս են Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետի առաջիկա դատական նիստից առաջ հավատացյալները շարունակում են ժամանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Մայր Աթոռի տարածքում հավաքվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավորներ՝ իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և հոգևորականներին։
Հավաքված հավատացյալների համար սա ոչ միայն դատական գործընթացի, այլև Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն է։
Դատական նիստը նախատեսված է այսօր՝ օգոստոսի 7-ին։ Մինչ նիստի մեկնարկը Մայր Աթոռում շարունակվում է հավատացյալների հոսքը։

Share This