Վահագն Չախալյան. Աշոտիկը երկրորդ անգամ է ժիժի կանգնում փաստորեն

«Ես չգիտեմ՝ Աշոտիկն ինչ կերպով է այնտեղ հայտնվել։ Կարա հատուկ ուղարկված լինի։ Էս մարդկանց մոտ ի՞նչ բարոյական իրավունքնով է գնում, արդեն երկրորդ անգամ է, առաջաին անգամ էլ չի, Աշոտիկը գնում և ժիժի կանգնում, կներեք արտահայտությանս համար, բայց ժիժի է կանգնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։

Նա մասնակցում է Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնած բողոքի ակցիային։

Չախալյանը Նիկոլ Փաշինյանին, որ այս պահին պատասխանում է լրագրողների հարցերին, իր հարցն է ուղղում. «Չե՞ս ուզում գնաս, քանի՞ կոպեկ արժի էսքան զենքով, զորքով մնալը։ Ողջ փոքր կենտրոնը լցված է ուժային կառույցների աշխատակիցներով։

Share This