Սկզբում Արարատ Միրզոյանն էր համոզում, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին եւ նրանց փորձել է համոզել, որ այս սահմանադրական հանրաքվեն պահանջված է, անհրաժեշտ է եւ օրինական է:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի»:
Ակնհայտ է, որ ինչքան էլ իշխանությունը ձեւացնում է, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, շատ լավ հասկանում են, որ սա անօրինականություն է եւ հակասահմանադրական քայլ, ուստի փորձում են անմիջական հանդիպումների ժամանակ համոզել-ներշնչել օտարերկրյա գործընկերներին, որ չխանգարեն իրենց կապրիզներն իրականացնելու գործում։Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Արարատ Միրզոյանն էր խորհրդարան հրավիրել դեսպաններին, որի ժամանակ դեսպանները լուռ լսել էին ու հեռացել՝ առանց հավանություն հայտնելու Սահմանադրական դատարանի դեմ սկսված այս գործընթացին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )