Ռուսաստանում նախկին նախագահները կարող են լինել ցմահ սենատորներ

Ռուսաստանի Պետդումայի պետականաշինության օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ՌԴ Սահմանադրական փոփոխությունների այն կետին, որը նախատեսում է ավելացնել նախագահի քվոտաները Դաշնային Խորհրդում, հասցնելով մինչեւ երեսուն սենատորի, ինչպես նաեւ տալ հնարավորություն, որպեսզի Ռուսաստանի նախկին նախագահները լինեն ցմահ սենատորներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այս փոփոխությունը առաջարկել են ՌԴ սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբում ներառված Դումայի եւ դաշնային խորհրդի ներկայացուցիչները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )