Ռուբիոն Երևանում կհանդիպի Միրզոյանի հետ և կմասնակցի հուշագրի ստորագրմանը

Այսօր Երևան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետքարտուղարության տվյալներով՝ նա 15:30-ին կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ, իսկ 16:00-ին կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպումից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով, ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Ըստ մեր աղբյուրների՝ ստորագրվելու է միայն սովորական փոխըմբռնման հուշագիր, TRIPP-ի և ատոմային էներգիայի վերաբերյալ փաստաթղթեր նախատեսված չեն։ Ռուբիոն Հայաստան է գալիս Հնդկաստան կատարած այցից հետո և կկատարի կարճ կանգառ, որը կարող է լինել միայն «Զվարթնոց» օդանավակայանում։ Այլ հանդիպումներ չեն նախատեսվում։

Share This