Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։ Ըստ գործակալության՝ որոշումը կայացվել է հատուկ աշխատանքային խմբի քննարկումից հետո, որը կողմ է քվեարկել բնակչության համար ինտերնետի հասանելիությունը վերականգնելուն։
Միջազգային ինտերնետը արգելափակվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։ Դրանից հետո երկրի շուրջ 90 միլիոն բնակիչներին հասանելի էր միայն «ազգային ինտերնետը»՝ պետականորեն թույլատրված կայքերով։
