Ռոնալդուն իր հյուրանոցները դարձնում է հիվանդանոցներ
Ինչպես փոխանցում է Marca-ն, Թուրին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել Պորտուգալիայում իրեն պատկանող հյուրանոցները կորոնավիրուսով պայմանավորված դարձնել հիվանդանոցներ։
Ըստ իսպանական պարբերականի հրապարակման՝ պորտուգալացին աշխատավարձ կվճարի բժիշկներին և աշխատակիցներին։ Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով որոշել է չվերադառնալ Իտալիա: Վարակվածների թվում է նաև նրա թիմակից Դանիելե Ռուգանին:
