Ռիգայում ցուցարարներն ինքնատիպ կերպով են <<դիմավորել>> Վլադիմիր Զելենսկիին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռիգա կատարած այցի շրջանակներում տեղի բնակիչներից մի քանիսը ինքնատիպ եղանակով իրենց բողոքն են հայտնել Լատվիայում ուկրաինական ձվերի արտադրության դեմ:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, երկու տղամարդ զգեստավորվել են հավերի կոստյումով և պաստառ էին պատրաստել՝ «Oвостар, սալմոնելա, կոռուպցիա» գրությամբ: Նրանք պաստառը ցուցադրել են Ռիգայի ամրոցի մոտակա Վանտովի կամուրջի վրա: Նշվում է, որ Զելենսկիի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հանդիպումը կայացել է տվյալ ամրոցում:
Կարճ ժամանակ անց ցուցարարներն անվտանգության աշխատակիցների խնդրանքով հեռացել են կամրջից:
Լատվիայի միս և ձու արտադրողների միությունն ավելի վաղ դիմել էր երկրի վարչապետին՝ խնդրելով կասեցնել ձվերի ներմուծումը երեք երկրից, այդ թվում և Ուկրաինայից:
Լատվիական միությունը մտահոգություն է հայտնել, որ Ovostar Union-ը, որն Ուկրաինայի ագրոարդյունաբերական խոշոր ընկերություններից մեկն է, Լատվիայում թռչնաֆաբրիկա կառուցելու համար հնարավորություն չի թողել:
