ՊՂՏՈՐ ՋՈՒՐԸ «ՆՈՐՄԱԼ» ՉԷ․ քաղաքացիները պահանջում են հրապարակել լաբորատոր արդյունքները

Երբ ծորակից պղտոր ջուր է հոսում, մարդկանց մի՛ համոզեք, որ ամեն ինչ նորմալ է։ Ցույց տվեք լաբորատոր արդյունքները։

 

Այսօր Երևանում և մի շարք բնակավայրերում քաղաքացիներն ահազանգում են պղտոր ջրի մասին։ Մինչ այդ Ծավում պաշտոնապես արձանագրվել էր ջրում սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։

 

Սա արդեն այն հարցը չէ, որը կարելի է փակել մեկ հանգստացնող հայտարարությամբ։

 

Պահանջում ենք՝ անհապաղ լայնածավալ նմուշառում, արդյունքների հրապարակում՝ համայնք առ համայնք, և հստակ պատասխանատվություն։

 

Մարդիկ իրավունք ունեն իմանալու՝ ի՞նչ ջուր են խմում իրենք և իրենց երեխաները։

 

Մաքուր ջուրը պետության «լավություն» չէ։

Դա պետության ուղիղ պարտականությունն է։

Share This