Կիբերբուլինգի զոհին կրկնակի մի՛ զոհաբերեք․ անձնական տեսանյութի տարածումը նույնպես բռնության դրսևորում է.Հասմիկ Հակոբյան
Ամբողջ համացանցը մի կնոջ տեսանյութ է հրապարակում, որը, ինչպես պարզվեց, նախկին ամուսնու կիբերբուլինգի զոհն է: Այնպիսի հաճույքով են լրագրողները տարածում անձնական կյանքի խախտման այս զզվելի դրսևորումը, այնպիսի հաճույքով են տարածում ու մեկնաբանում հարյուրավոր կանայք, իրենց տղամարդ համարող սուբյեկտներ, անգամ սրտխառնոց է առաջանում:
Մեր օրերում շատ արդիական է կիբերբուլինգը, հատկապես, երբ այն դառնում է լրատվամիջոցների համար լայքահավաք «կեր»: Էդ նույն լրագրողն ու ԶԼՄ-ն ոչ միայն մասնագիտական էթիկայի վրա է «ոտքերը սրբում», այլև դառնում է բուլինգի հանցակից:
Կարեկցում եմ ձեզ, հիշե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ նմանատիպ միջադեպերից, և նման տեսանյութերը հաճույքով տարածողներից յուրաքանչյուրը վաղը կարող է հայտնվել նույն իրավիճակում:
Բայց մարդ եղեք, զոհին մի ոտնահարեք՝ մեղավորին զոհականացնելով:
Իրավապահներն, իհարկե, իրենց գործը կանեն, իսկ մենք՝ անհատներս, որ հիմա վերածվել ենք օգտատերերի, մեր անելիքն ունենք.
▫️չտարածել, չմեկնաբանել նման նյութերը
▫️բողոքարկել (report) նվյալ նյութը համացանցում:
