Ռուբեն Մխիթարյան․ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել արտաքին քաղաքական պահանջների առարկա
Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը։
2018 թվականից հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ մշտապես համոզված եմ եղել, որ իրավաբանի առաքելությունը չի սահմանափակվում միայն օրենքի կիրառմամբ։ Իրավաբանը նաև իրավունքի գերակայության, սահմանադրական կարգի և պետության ինքնիշխանության պաշտպանության պատասխանատվություն ունի։
Այսօր այդ պատասխանատվությունն առավել քան կարևոր է։
«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում կամ որևէ այլ մայրաքաղաքում։
Սահմանադրության փոփոխությունը կարող է լինել բացառապես Հայաստանի ժողովրդի ինքնիշխան կամքի արտահայտությունը, այլ ոչ թե արտաքին քաղաքական ճնշումների կամ պարտադրանքների հետևանք։ Պետությունների միջև խաղաղությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության սկզբունքների վրա, ոչ թե մեկ պետության կողմից մյուսի սահմանադրական կարգին ներկայացվող պահանջների։ Սա միայն քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Սա սահմանադրական իրավունքի, պետական ինքնիշխանության և մեր մասնագիտական արժանապատվության հարցն է։
Նոյեմբերի 9-ին նախատեսվում է իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների հանդիպում՝ մեր մասնագիտական ներուժը համախմբելու և միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Դիմում եմ բոլոր գործընկերներիս՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից։ 📍
Եթե կիսում եք այն համոզմունքը, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին պարտադրանքի առարկա, և ցանկանում եք մասնակցել հանդիպմանը, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով։
Մենք պարտավոր ենք պաշտպանել ոչ միայն Սահմանադրության տառը, այլև դրա հիմքում ընկած ամենակարևոր սկզբունքը՝ Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությունը։
Ուժեղ պետությունը սկսվում է իր Սահմանադրության տերը լինելու իրավունքից։
Ո՛Չ ալիևյան Սահմանադրությանը։ ԱՅՈ՛ ինքնիշխան և Ուժեղ Հայաստանին։
Ռուբեն Մխիթարյան
