Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց

Կառավարությունը ավելի քան 4,52 մլրդ դրամ է հատկացրել գյուղմթերքի, սննդամթերքի և խմիչքի արտահանման, ինչպես նաև դեղձի ու թզի մթերման աջակցության ծրագրերին՝ պետական պարտքի սպասարկման միջոցներից։ 2,065 մլրդը նախատեսված է ջերմատնային արտադրանքի արտահանմանը, 2,456 մլրդը՝ թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման և մթերման աջակցությանը՝ 2026-ի երրորդ եռամսյակում։

Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսին արձանագրված արտահանման ծավալներով և պետության ստանձնած պարտավորություններով։ Վերամշակման նպատակով օգոստոսի 18–սեպտեմբերի 1-ը մթերվել է շուրջ 5200 տոննա դեղձ և 81 տոննա թուզ, որոնց սուբսիդավորման համար պետք է 660,125 մլն դրամ։

Share This