Սպիտակի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ․ Համլետ Մազմանյանը բացառում է գործող համայնքապետի հետ կոալիցիան
Լոռու մարզի Սպիտակ համայնքում նոյեմբերի 29-ին նշանակված ավագանու համամասնական ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ։
Ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի միջև մրցակցության վերաբերյալ քննարկումների կենտրոնում են «Բարոյական արժեքներ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Հատկանշական է, որ Համլետ Մազմանյանը նախկինում եղել է Սպիտակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, այնուհետև՝ անկուսակցական։ Այժմ նա ընտրություններին մասնակցում է «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուի կարգավիճակով։
«Ամբիոն նյուզ»-ի հետ զրույցում Մազմանյանը, պատասխանելով մեր հարցին, թե ընտրություններից հետո պատրա՞ստ են արդյոք այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել, նշել է, որ որևէ ուժի հետ համագործակցելու մտադրություն չունեն և անհրաժեշտության դեպքում կնախընտրեն գնալ նոր ընտրությունների։
Միաժամանակ նա բացառել է գործող համայնքի ղեկավարի հետ որևէ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Անաստասիա Հարությունյան
