Երբ պաշտոնի նշանակումը չի քննարկվում, իսկ անձնական միջադեպը՝ օրերով».Հովսեփյան
Ուրեմն, 2018 թ. շոկահարվել էի, երբ մարզպետարան եկած քաղաքացիներից մեկն ասաց.
— Էդ ինչ սարքին էս կառույցը, ներս կմդնիս՝ ուռած նստած են:
Սարսափելի ծանր տարա այդ խոսքը, մինչև հոգուս խորքը վիրավորվել էի, թե էս ինչեր է ասում էս մարդը:
Մի քանի ամիս շարունակաբար էս խոսակցությունները լսում էի, արդեն ես քլ էինտեսնում կատարվելիքը ու մեկ էլ հոպ, սկսեց ինձ վրա անհեթեթ մեղադրանքներով հոդվածներ գրվել:
Ձեռագիրը պարզ էր՝ պատվիրողը ուռած էր:
Բնականաբար, փակ քննարկման ժամանակ ասացի, խոստացան զբաղվել, ավելին՝ խոստացան զարգացումը կանգնեցնել:
Կանգնեցրին…
Մի ժամանակ հետո դարձավ ԱԺ պատգամավոր, հետո այնտեղ թեսթով հաստատվեց, մարդիկ մեկ-երկու կատակ արին ու պրծավ, անցավ:
Օրեր առաջ Գյումրիում մեկը ինձ ասաց.
— Տեսա՞ր, էդ …ին ինչ օրը գցին, ֆսսոցը չի ելնում:
Ասի՝ համբերեն, քանզի որքան …, այնքան լավ են ապրելու, շուտով պաշտոնի ձայնը կելնի:
Անցավ մեկ շաբաթ, և ուռողը, ինչպես Գյումրիում են ասում, դարձավ Շիրակի ՀԷՑ-ի տնօրեն:
Հիմա ի՞նչ եք ուզում էս տնօրենից: Ինքը ընդամենը իր անկյունում, գործի հետ չառնչվող միջավայրում, մի … կերել է, ի՜նչ մի դարձրիք քննարկման թեմա…
Չե՞ք կարծում, որ էն մեկը «ձեր համար» օրենք է ընդունել, ու որի պատճառով շատերդ այսօր եսիմ ոնց եք ապրում, հիմա սրա արածն ինչ է, որ շան ծեծ տվիք:
Հաաա, այլանդակություն է, վատ է, շատ վատ օրինակ է, բայց ինչ դարձրիք օրերով քննարկման թեմա:
Բա էն մի ուռողի նշանակումը բարո՞վ անցավ
