Պետք է դուրս գալ ինքնամեկուսացումից, տեր կանգնել երկրին ու ժողովրդին
Շատ հետաքրքիր է, որ Փաշինյանը հերթական անգամ ուղիղ եթեր էր մտել համազգեստնի նմանվող հագուստով։ Երեւի ուզել է ընդգծել պահի լրջությունը։ Բայց, պահի լրջությունը պետք է ընդգծվեր Սի Ծինփինի նման, ով դիմակով փողոց է դուրս գալիս եւ երկիրը կառավարում է ուղիղ կերպով եւ ոչ թե ուղիղ եթերներով։ Հարգելի վարչապետին պետք է թերեւս հիշեցնել, հատկապես, որ ըստ պաշտոնական լրահոսի նրա թեստը բացասական արդյունք է տվել, պետք է դուրս գա ինքնամեկուսացումից։ Նա Աշոտ Երկաթը չի եւ մեր իրականությունն էլ տասներորդ դարի պատմական դրամա չէ։ Պետք է փակել Էջմիածին քաղաքը, հարկ եղած դեպքում հայտարարել արտակարգ դրություն։ Այլապես այս իրավիճակը նմանվում է Պողոս ախպարի՝ հայրենքը հեռվից սիրելու առակին։
