Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, ինչպես նաև 20-21-ը, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ նոյեմբերի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Երևան քաղաքում Նոյեմբերի 19-21-ը կանխատեսվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
