ՊԵԿ նախագահը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հաջորդ փուլը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը ընդգծել է Համաշխարհային բանկի առանցքային դերակատարությունը՝ կարևորելով կազմակերպության հետ ձևավորված երկարամյա համագործակցության շարունակականությունն ու հետագա ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել նաև ներկայում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, մաքսային համակարգի թվայնացման, գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային մարմնում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցերը, ինչպես նարև անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ-ի բիզնես մոդելի նախագծման նպատակով տրամադրվող աջակցության շրջանակին։

 

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1670

Share This